Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հոգեկան առողջությունը՝ կարեւորագույն խնդիր

Հոգեկան առողջությունը՝ կարեւորագույն խնդիր

Երեւանում կհավաքվեն տարբեր երկրների հոգեբույժները Եկող տարվա ապրիլի 14–17–ը Երեւանում կկայանա համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողով, որտեղ կքննարկվեն հոգեկան առողջության հիմնախնդիրները փոփոխվող աշխարհում։

 

Գիտաժողովը կազմակերպում են համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան, հայկական հոգեբուժական ասոցիացիան եւ հայկական բժշկական ասոցիացիան։ Այդ մասին արդեն իսկ տեղեկացվել են 112 երկրների համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ բոլոր 134 կազմակերպությունները։ Ինչպես հայտնում է ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը՝ քննարկվելիք հարցերի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է։

 

Նախնական ծրագրում տեղ են գտել մասնագիտական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Գիտաժողովում կքննարկվեն «Ավանդական եւ ժամանակակից հոգեբուժություն», «Բնական եւ մարդածին աղետներ եւ հոգեկան առողջություն», «Հոգեբուժություն եւ թերապիա», «Իրավական եւ էթիկայի հարցեր», «Քնի խանգարումներ», «Հիվանդությունների միջազգային դասակարգում–11», «Հոգեբուժական գենետիկա», «Կենսաբանական հոգեբուժություն», «Հոգեբուժական փորձաքննություն», «Հոգեբուժությունը զարգացող երկրներում» եւ այլ հարցեր։

 

2011թ. ապրիլին կայանալիք համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստության հարցերը քննարկելու նպատակով հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա. Սողոյանին եւ ասոցիացիայի խորհրդի անդամների նախաձեռնությունը ողջունել եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը։ Նա Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում կարեւորել է ոչ պետական մասնագիտական կազմակերպությունների դերը եւ հայկական հոգեբուժական ասոցիացիան դիտել է որպես այն կարող ուժն ու ռեսուրսը, որից կարելի է հոգեկան առողջության ոլորտի էական բարեփոխումներ ակնկալել։ Հ. Քուշկյանը նաեւ նշել է, որ ժամանակն է հոգեբուժական ծառայությունների կազմակերպման ոլորտում բուժման եւ հսկողության ստացիոնար մոտեցումից ավելի շատ ամբուլատոր ու համայնքահեն ծառայություններին անցնելը։ Նա հույս է հայտնել, որ համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային կոնֆերանսը կարող է լուրջ խթան դառնալ մեր երկրի հոգեկան առողջության ոլորտում դրական տեղաշարժեր ապահովելու գործում։

 

Նմանատիպ հանդիպում է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպման գաղափարը կյանքի կոչելով՝ հայկական հոգեբուժական ասոցիացիան փորձում է լուծել իր առջեւ դրված նպատակներից մեկը՝ աջակցել հոգեկան առողջության բնագավառում միջազգային գիտական կապերի ստեղծմանը եւ առաջավոր փորձի ներդրմանը։ Հասարակական–մասնագիտական այս կազմակերպությունը վերջին շրջանում աչքի է ընկնում նախաձեռնողականությամբ ու աշխատանքային մեծ ակտիվությամբ։ Բոլորովին վերջերս լույս տեսավ հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) «Հոգեկան առողջության հայկական հանդեսի» անդրանիկ համարը։ Պարբերականն անվճար տարածվում է ասոցիացիայի անդամներին եւ հոգեկան առողջության ոլորտի շահագրգիռ մասնագետներին ու կազմակերպություններին։ Այն եռալեզու է՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։ Այս հանգամանքը հնարավորություն կստեղծի, որ առաջիկայում տպագրվեն նաեւ արտասահմանյան եւ օտարագիր գործընկերների հոդվածները։ ՀՀԱ–ի դեռեւս կառուցման մեջ գտնվող կայքէջից կարելի է տեղեկանալ գործադիր վարչության գործունեության մասին։ Իսկ հետաքրքրություններն ու գործունեության դաշտը բավական լայն են՝ սկսած առողջապահության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին մասնակցելու նպատակով աշխատանքային խմբի ձեւավորումից մինչեւ հոգեբուժական օգնությունն արդի բժշկության պահանջներին համապատասխանող մակարդակին հասցնելուն նպաստելը։ Ծրագրեր են մշակվում հոգեկան առողջության հիմնարկների աշխատակիցների որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների խորացման ուղղությամբ։

 

Երեւանի պետական բժշկական համալսարանի 90–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ասիական ֆեդերացիան կանցկացնի սեմինար, որտեղ Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի առաջարկով կքննարկվի «Աղետները եւ հոգեկան առողջությունը» թեման։ ՀՀԱ–ն բազմաբնույթ աշխատանքներ է տանում հայ հոգեբուժությունը զարգացնելու եւ մատուցվող ծառայությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ